Ինքնաստուգում

Միավորների քանակը 20։

Նշովի տարբերակները 0,5 միավոր, իսկ գրավոր պատասխանները 2 միավոր։

  1. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։1.աշխարհագրություն,այն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափությունները։
  2. Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։
  3. Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․
    • 1) հողերի աշխարհագրությունը 3)գեոմորֆոլոգիա
    • 2) կլիմայագիտությունը
    • 4) լանդշաֆտագիտությունը
  4. Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։
  5. Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.
    • 1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա
    • 2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա
    • 3) Ճապոնիա, Չինաստան, Իրան
    • 4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ
  6. Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.
    • 1)Գերմանիա,Ճապոնիա,Չինաստան
    • 2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս
    • 3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա
    • 4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ
  7. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.
    • 1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան
    • 2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա
    • 3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա
    • 4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան
  8. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.
    • 1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան
    • 2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա
    • 3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա
    • 4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան
  9. Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա
    • 1) 1, 2, 3, 4
    • 2) 1, 4, 2, 3
    • 3) 1,3, 4, 2
    • 4) 1, 4, 3, 2
  10. Բացարձակ միապետություններ են.
    • 1) Սաուդյան Արաբիան և Օմանը
    • 2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը
    • 3) Ճապոնիան և Նորվեգիան
    • 4) Լիբանանը և Հորդանանը
  11. Միապետություններ են.
    1) Ռուսաստանը և Նիդերլանդները
    2) Ճապոնիան և Չինաստանը
    3) Իսպանիան և Շվեդիան
    4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան
  12. «Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.
    1) Նորվեգիա — միապետություն
    2) Լիբանան — հանրապետություն
    3) Իրաք — միապետություն
    4) Եգիպտոս — հանրապետություն
  13. Ո՞ր պնդումն է ճիշտ.
    • 1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:
    • 2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:
    • 3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:
    • 4)
  1. ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:
  2. Ո՞ր պնդումն է ճիշտ.
    • 1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
    • 2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է
    • պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
    • 3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով
    • ունիտար (միացյալ) են:
    • 4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:
  3. Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.
    • 1) հանրապետություն
    • 2) նահանգապետություն
    • 3) միապետություն
    • 4) գաղութատիրություն
  4. Սահմանադրական միապետություններ են.
    1) Իսպանիան և Շվեդիան 3) Դանիան և Չեխիան
    2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան 4) Իտալիան և Շվեյցարիան
  5. Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն.
    • 1) Ավստրիան և Բելգիան
    • 2) Դանիան և Նիդերլանդները
    • 3) Իսպանիան և Պորտուգալիան
    • 4) Շվեյցարիան և Նորվեգիան
  6. Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
    երկրներ: Դրանցից չէ.
    1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը
    2) Չինաստանը 4) Մեքսիկան
  7. Հետամնաց ագրարային երկրներ են.
    1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան
    2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան
  8. Զարգացած երկրներ չեն.
    1) Ավստրիան և Բելգիան
    2) Սինգապուրը և Հարավային Կորեան
    3) Հնդկաստանը և Նեպալը
    4) Կանադան և Ավստրալական Միությունը
  9. Անցումային տնտեսություն ունեն.
    1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան
    2) Հունաստանը և Իռլանդիան 4) Սինգապուրը և Վիետնամը
  10. Անցումային տնտեսություն ունեն.
    1) Իրանը և Թուրքիան 3) Հայաստանը և Ադրբեջանը
    2) Հունաստանը և Վրաստանը 4) Ճապոնիան և Ռուսաստանը
  11. Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը:
  12. Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները: 
  13. Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա-աշխարհագրական դիրքը

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

1.Աշխարհագրություն,այն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափությունները։

2.Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է։

3.

Երեխայի իրավունքներ

Գ Լ ՈՒ Խ  II

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5.Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6.Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7.Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

(7-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, լրաց. 25.10.10 ՀՕ-156-Ն)

Հոդված 8.Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9.Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10.Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

(10-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 11.Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 12.Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13.Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14.Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15.Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16.Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17.Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18.Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

(18-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-209-Ն)

Հոդված 19.Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

(19-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ. 29.11.06 ՀՕ-231-Ն)

Հոդված 20.Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21.Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22.Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23.Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  III

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 24.Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:

Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

(24-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 25.Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում 

(1-ին մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

(25-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316, փոփ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 26.Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(26-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 27.Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28.Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29.Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30.Փախստական երեխայի իրավունքը

Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:

Հոդված 31.Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:

Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:

(4-րդ մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-27-Ն)

Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:

Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

(31-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 32.Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում

(Վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:

Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:

(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Գ Լ ՈՒ Խ  IV

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 33.Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը

Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

Հոդված 34.Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).

թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.

ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).

ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

Հոդված 35.Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

(IV-րդ գլուխը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Առաջադրանք(30.11.2020)

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում)  էր մրրիկը:

(Հայերեն լեզուն, հայերենը)  հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:

Երեկոյան (բառաչում, մայում) էին  արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:

Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:

Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:

Ամառները նա հաճախ էր գնում  գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:

Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:

Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը  բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:

Աբովյան (փողոցի վրա, փողոցում)  մի նոր գրախանութ է բացվել:

2.Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս – բազմիցս անգամ

Կրկին – կրկին անգամ

Սովորացնել – սովորեցնել

Ներեղություն – ներողություն

Ի շնորհիվ – շնորհիվ

Պայթեցնել – պայթացնել

Թարմացնել – թարմեցնել

Առաջին — առաջի

1.Բազմիցս անգամ նրան խնդրեցի,որպեսզի շուտ ավարտի գործերը։

2.Կրկին անգամ ես ներեցի նրան ու սխալվեցի։

3.Եղբայրս սիրում է ինձ կյանքի դասեր սովորեցնել։

4.Նա ներողություն խնդրեց,քանի որ գիտեր իր սխալը։

5.Ծնողներիս շնորհիվ ես շատ բանի կհասնեմ այս աշխարհում։

6.Նրանք ցանկություն ունեին պայթեցնել մեր մատուռը։

7.Ես ամանորի նախօրեին թարմացնում եմ իմ ննջասենյակի դիզայնը։

8.Ես առաջին անգամ տեսա քոլեջի մոտ ընկերներիս սեպտեմբերի 4֊ին։

Ս. Զորյանի պատմվածքի վերլուծություն

Կարդացի այս պատմվածքը եվ շատ տպավորվեցի:Իրականում այն մեծ իմաստ ունի…

Ինչու հենց <ջրհորի մոտ>? Կարծում եմ շատերին է հետաքրքրում այս հարցի պատասխանը:Իմ կարծիքով այդպես է անվանել Ստեփան Զորյանը քանի որ ամեն ինչ սկսվում եվ տեղի է ունենում հենց այդտեղ` ջրհորի մոտ:

Այս պատմվածը մեզ հասկացրեց այն,որ ընկերությունն ու բարեկամությունը ազգ ու դավանանք չեն ճանաչում:Մարդկային հարաբերություններից կարեվոր ոչինչ չի կարող լինել:Դու կարող ես կրակել թշնամու վրա,քանի որ քեզ հրաման է տրված:Դու կկրակես հանգիստ խխճով,քանի որ գիտես որ այնտեղ թշնամի է կանգնած:Բայց ինչպես կրակել այն դեպքում,երբ դու մի կտոր հաց ես կիսել այդ <թշնամու> հետ,զրույցի ես բռնկվել նրա հետ:Կամ ընդհանրապես,ինչ <թշնամի> անվան մասին կարող է գնալ խոսքը այդ դեպքում:

Ինչու սպանեցին վաշտապետին?Քանի որ նա տղաների կողմից էր,արդարության կողմնակիցն էր,իսկ այս դրությունում արդարությունն ու մարդկային հարաբերությունները նրանց ամենաքիչն էին հետաքրքրում:

Ջեյմս Ջոյս. «Էվելին»․ պատմվածք

Նա նստել էր պատուհանի մոտ և դիտում էր, թե ինչպես է երեկոն կլանում փողոցը։ Գլուխը հենել էր պատուհանիվարագույրին, իսկ ռունգերում՝ փոշոտ կրետոնի հոտն էր։Հոգնած էր։

Անցորդները սակավ էին։ Տուն մտավ վերջին շենքի բնակիչը,լսվեց նրա կոշիկների ձայնը և քիչ անց դրանք ճռճռացին նոր,կարմիր շենքերի առաջ ձգվող արահետի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկոխաղում էին ուրիշ երեխաների հետ։ Հետո ինչ-որ մեկը Բելֆասթից գնեց դաշտը և կառուցեց այդտեղտներ. ոչ թե իրենց մուգ շագանակագույն փայտե տներից, այլ պայծառ աղյուսե տներ, փայլունկտուրներով։ Առաջ փողոցի երեխաները սիրում էին խաղալ այդ դաշտում՝ Դևինսները, Ուոթերսները․Դանսները, փոքրիկ կաղ Քեուն, ինքը և իր քույրերն ու եղբայրները։ Իհարկե, Էռնեստը երբեք չէրխաղում։ Նա արդեն մեծ էր։ Հայրը՝ փայտը ձեռքին, անվերջ նրանց ետևից էր ընկնում, սակայն փոքրիկՔեուն հսկում և ձայն տալիս, երբ նկատում էր հորը։ Այդ ժամանակ բոլորը, թվում է, երջանիկ էին։ Հայրըդեռ մի կերպ պահում էր իրեն և մայրիկը դեռ ողջ էր։ Դա շատ վաղուց էր. հիմա ինքը, իր քույրերն ուեղբայրները հասակ են առել, իսկ մայրը մահացել է։ Թիզի Դանսը նույնպես չկա, իսկ Ուութերսներըվերադարձան Անգլիա։ Ամեն ինչ փոխվել է։ Հիմա ինքն էլ ուրիշների նման կհեռանա և կլքի տունը։ Տո՛ւն։Նա դիտեց սենյակը, զննելով բոլոր ծանոթ իրերը, որոնք շաբաթական մաքրում էր այս բոլոր տարիներիընթացքում և ամեն անգամ զարմանում, թե ինչու է այդքան փոշոտ։ Հավանաբար այլևս չի տեսնի այդծանոթ իրերը, որոնցից երբեք հույս չուներ բաժանվել։ Սակայն այդ տարիների ընթացքում նա այդպես էլչիմացավ այն քահանայի անունը, որի դեղնած լուսանկարը կախված էր կոտրված ֆիլհարմոնիայիվերևում, պատի վրա, սրբ. Մարգարիտ ֊ Մարիամ ֊ Ալաքոքին պատկերող գունավոր փորագրությանկողքին։ Վերջինս իր հոր դասընկերներից էր և հայրը ցույց տալով նկարը հյուրերին, միշտ հավելում էր․
— Հիմա նա Մելբուռնում է։
Աղջիկը համաձայնել էր հեռանալ, լքել իր տունը։ Արդյոք դա ճի՞շտ էր։ Նա փորձեց հարցը վերլուծել բոլորկողմերից։ Տանը ամեն դեպքում նա ուներ սնունդ, ապաստան և նրանց, ովքեր ծանոթ էին նրան։Իհարկե, աշխատանքն այստեղ շատ էր, և ոչ միայն տանը, այլև խանութում։ Հետաքրքիր է, ինչ կասենխանութում, երբ իմանան, որ փախել է մի երիտասարդի հետ։ «Հիմարի մեկն էր»,— կասեն նրանք իրմասին, իսկ իր աշատատեղը հայտարարությունից հետո արագ կզբաղեցնեն։ Օրիորդ Գևանը շատ կուրախանա։ Նա միշտ իրեն կշտամբելու առիթ էր փնտրում, հատկապես ներկաների մոտ։
— Օրիորդ Հիլ, մի՞թե չեք տեսնում, որ տիկնայք ձեզ են սպասում։
— Խնդրեմ, բարեհաճ եղեք, օրիորդ Հիլ։
Խանութից հեռանալը այնքան ցավոտ չէր։ Բայց նոր տան մեջ, հեռավոր անծանոթ երկրում իրդրությունը կփոխվի։ Նա կամուսնանա, նա՝ Էվելինը։ Մարդիկ արդեն հարգանքով կվերաբերվեն իրեն ևնա չի կիսի մոր ճակատագիրը։ Անգամ հիմա, երբ նա 19 անց աղջիկ էր, իրեն անպաշտպան էր զգումհոր զայրույթի դեմ։ Նա գիտեր, որ սրտի անկանոն զարկերի պատճառը դա էր։ Երբ փոքր էր, հայրը չէրհարձակվում նրա վրա այնպես, ինչպես հարձակվում էր Հենրիի կամ Էռնեստի վրա, որովհետև ինքըաղջիկ էր, բայց վերջերս սկսել էր սպառնալ և ասում էր, որ իրեն փրկում է միայն հանգուցյալ մորանունը: Եվ հիմա չկա պաշտպան։ Էռնեստը մահացել էր։ Հարրին, որ եկեղեցիներ էր նկարազարդում,միշտ զբաղված էր որևէ գյուղում։ Իսկ դրամի համար շաբաթօրյա մշտական վեճերը նրան շատձանձրացրել էին։ Նա միշտ հորն էր տալիս աշխատավարձի յոթ շիլլինգը։ Նույնը անում էր նաև Հարրին,ուղարկելով որքան կարող էր։ Բայց ամենադժվարը այդ դրամը տնտեսելն էր։ Հայրն ասում էր,որ աղջիկը շռայլում է դրամը, որ անխելք է, և ինքը թույլ չի տա, որ դժվարությամբ վաստակած դրամըկորչի և չէր բավարարվում դրանով, այլ ասում էր ավելին, քանի որ շաբաթ երեկոյան միշտ հարբած էր։Վերջում նա աղջկան փող էր տալիս և հարցնում, թե արդյոք մտադիր չէ՞ գնումներ անել կիրակնօրյաճաշի համար։ Հետո Էվելինը պետք է տնից դուրս վազեր, ձեռքին՝ սև կաշվե դրամապանակը, բրդբրդերամբոխը և տուն դառնար ուշ երեկոյան, գնումների ծանրությունից կքած։ Ծայրը ծայրին հասցնելուհամար նա աշխատում էր ողջ օրը և բացի այդ խնամում էր երկու երեխաներին, հետևում, որ ճաշեն ուդպրոց գնան։ Դա ծանր աշխատանք էր, ծանր կյանք, բայց հիմա, երբ նա որոշել էր լքել տունը, առօրյանայնքան էլ ծանր ու անցանկալի չէր։ Որոշել էր նոր կյանք սկսել Ֆրենկի հետ։ Ֆրենկը բարի էր, սրտաբացու քաջ։ Այս գիշեր ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետԲուենոս֊Այրեսում, որտեղ Ֆրենկը տուն ուներ։ Որքան լավ էր հիշում առաջին հանդիպումը։ Ֆրենկըսենյակ էր վարձում գլխավոր փողոցի վրա գտնվող տանը, ուր ինքը հաճախ էր այցելում։ Ասես մի քանիշաբաթ առաջ էր։ Ֆրենկը կանգնել էր դարպասի մոտ, կեպին ծոծրակին, մազերը բրոնզագույն դեմքին թափված։ Հետո նրանք ծանոթացան։ Ամեն երեկո սպասում էր խանութի մոտ, որպեսզի տուն ուղեկցիԷվելինին։ Ֆրենկը տարավ նրան դիտելու «Գնչուհին» և նա, նստելով տղայի կողքին, իր համար անսովորտեղում, իրեն զգում էր յոթերորդ երկնքում։ Ֆրենկը սիրում էր երաժշտություն և մի քիչ երգել գիտեր։Մարդիկ գիտեին նրանց փոխադարձ համակրանքի մասին, և երբ Ֆրենկը երգում էր նավաստու ևաղջկա սիրո երգը, ինքը միշտ հաճելի շփոթմունք էր ապրում։ Նա աղջկան կատակով Փոփինս էրանվանում։ Սկզբում պարզապես հաճելի էր երկրպագու ունենալ, իսկ հետո Ֆրենկը սկսեց նրան դուրգալ։ Նա գիտեր պատմություններ հեռու երկրների մասին և իր կարիերան սկսել էր որպես կրտսերնավաստի «Ալլան Լայն» ընկերությանը պատկանող նավի վրա, որը ուղևորվում էր Կանադա։ Նա գիտերայն բոլոր նավերի ու ընկերությունների անունները, որտեղ մի ժամանակ աշխատել էր։ Անցել էրՄագելանի նեղուցով և ծանոթ էր սարսափելի պատագոնցիների մասին պատմություններին։ Ասում էր,որ իր գործերը հաջող են Բուենոս–Այրեսում, և, որ, եկել է հայրենիք հանգստանալու համար։ Իհարկե,հայրն իմացավ ամեն ինչ և արգելեց աղջկան շփվել նրա հետ։
— Գիտեմ այդ նավազներին,— ասաց նա։
Մի օր հայրն անգամ վիճեց Ֆրենկի հետ, և Էվելինը ստիպված էր դրանից հետո ծածուկ հանդիպել։ Փողոցում արդեն երեկո էր։ Ծնկներին դրված նամակների ճերմակությունը դարձավ անորոշ։Նամակներից մեկը ուղղված էր հորը, մյուսը՝ Հարրիին։ Էռնեստը իր սիրելին է եղել, բայց Հարրիինաղջիկը նույնպես սիրում էր։ Վերջին ժամանակ Էվելինը սկսել էր նկատել հոր ծերությունը։ Հայրը կզգաիր բացակայությունը։ Երբեմն նա կարող է լինել շատ բարի։ Մի քանի օր առաջ, երբ հիվանդ էր, հայրըկարդաց իր համար «Սարսափելի պատմություններից» մի պատմվածք և կրակի վրա հաց տաքացրեց։Մի ուրիշ անգամ, երբ մայրը դեռ կենդանի էր, ողջ ընտանիքով գնացին Հաութի Հիլլ՝ ցերեկույթի։ Էվելինըմինչև հիմա էլ հիշում էր, թե ինչպես հայրը երեխաներին ծիծաղեցնելու համար դրեց մոր գլխարկը։ Ժամանակն անցնում էր, իսկ նա դեռ նստած էր պատուհանի վարագույրի մոտ, շնչելով կրետոնի փոշոտհոտը։ Ներքևից, փողոցի մյուս ծայրից, լսվեց փողոցային երգեհոնի նվագը։ Նրան ծանոթ էր այդմեղեդին։ Տարօրինակ էր, որ երգը հնչում էր հենց հիմա, ասես նորից հիշեցնելով մորը տված խոստումը՝չլքել տունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Հիշեց հիվանդ մոր վերջին գիշերը, նա պառկած էրդահլիճի մյուս թևում գտնվող մութ սենյակում, իսկ դրսից լսվում էր իտալական տխուր մեղեդի։Երաժշտին 6 պենս տվեցին ու ասացին, որ հեռանա։ Հիշեց, ինչպես հայրը ինքնավստահ քայլելով ետվերադարձավ հիվանդի սենյակը, մրմնջալով․
— Անիծյա՛լ իտալացիներ։ Այստեղ էլ լցվեցին։
Եվ երբ պատկերացրեց, թե ինչպես մոր կյանքի տխուր պահերը թափանցում են նաև իր կյանք, որըբաղկացած էր ամենօրյա աննկատ զոհողություններից և կարող են ավարտվել կատարյալխելագարությամբ, Էվելինը դողաց, ասես նորից լսեց հիվանդ մոր ձայնը, որը բութ համառությամբկրկնում էր․
— Վերջացավ հաճույքը՝ ցավ: Վերջացավ հաճույքը՝ ցավ։
Նա սարսափահար վեր թռավ տեղից։ Փախչե՛լ։ Պե՛տք է փախչել։ Ֆրենկը կփրկի իրեն։ Նա կյանք կտաիրեն, գուցե նաև սեր։ Էվելինն ուզում է սեր։ Ինչո՞ւ պետք է ինքն էլ դժբախտ լինի։ Ինքն էլերջանկության իրավունք ունի։ Ֆրենկը կգրկի իրեն, կսեղմի կրծքին։ Նա կփրկի։ Էվելինը կանգնել էրամբոխի մեջ՝ Նորդ Ուոլլ նավահանգստում։ Ֆրենկը բռնել էր նրա ձեռքը, և նա միայն զգում էր, որ տղանարդեն որերորդ անգհամ համոզում ու ինչ-֊որ բան է պատմում ճանապարհորդության մասին։Նավահանգիստը լիքն էր զինվորականներով ու նրանց մոխրագույն պայուսակներով։ Նավամատույցիլայն դռան մեջ նա տեսավ խարիսխ նետած, վառ լույսերով նավի սև մարմինը։ Էվելինը լուռ էր։ Այտերըսառն ու գունատ էին։ Նա հուսահատ աղոթում էր Աստծուն ուշքի բերել իրեն, ցույց տալ, թե որն է իրպարտքը։ Նավը մառախուղի մեջ երկար և ողբալի սուլոց արձակեց։ Եթե մեկնի, առավոտյան բացծովում կլինի, Բուենոս֊Այրես տանող նավի վրա, Ֆրենկի հետ միասին։ Տոմսերն արդեն գնված են։ Մի՞թեայն ամենից հետո, որ Ֆրենկն արել է իր համար, ինքը կարող է հրաժարվել։ Հուսահատությունից նասրտխառնոց զգաց, բայց շրթունքներով դեռ շարունակում էր լուռ ու կրքոտ աղոթել։
Զանգը հնչեց ասես նրա սրտում։ Նա զգաց, թե ինչպես Ֆրենկը սեղմեց նրա ձեռքը։
— Գնա՛նք։
Աշխարհի բոլոր ծովերը փոթորկեցին նրա սրտում։ Ֆրենկը նետում է հորձանուտը, ուզում է խեղդել։ Նաերկու ձեռքով կառչեց երկաթե ճաղերից։
— Գնա՛նք։
Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա անհնար է։ Նրա ձեռքերը խելագար ջղաձգումով կառչեցին ճաղերից։ Եվ նրան կլանողհորձանուտ ուղղությամբ Էվելինը հուսահատ մի ճիչ արձակեց։
— Էվելի՛ն, Է՛վի։
Ֆրենկը անցավ արգելագիծը և կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն։ Նրա վրա գոռացին, որճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան։ Էվելինը իր գունատ, անտարբերդեմքը շրջել էր դեպի Ֆրենկը, ասես անօգնական կենդանին։ Նրա աչքերը նայում էին Ֆրենկին՝ առանցսիրո, առանց հրաժեշտի, առանց ճանաչելու։

Առաջադրանքներ

Լրացնել բաց թողնված տառերը

Սարգիս , խավիար , ճրագ , դերձակ , ատաղձագործ , բերրիություն , տարրական , մեղմօրոր , ուղղակի , վշտալլուկ , խարույկ , լուրթ , լաջվարդ , ձվածեղ:

Հոմանիշները դասավորել ըստ ուժգնության:

Հովվիկ , զեփյուռ , քամի , փոթորիկ , հողմ:

Սարսուռ , երկյուղ , վախ , սարսափ , սահմռկում:

Փրփրել , զայրանալ , բարկանալ , կատաղել , մոլեգնել:

Խնդրել , աղաչել , աղերսել , թախանձել , պաղատել:

Բացել հետեվյալ հապավումները

ՄԱԿ-Միավորված ազգերի կազմակերպություն

ՀԷԿ-Հիդրոէլեկտրակայան

ՋԷԿ-Ջերմաէլեկտրակայան

ԱՊՀ-Անկախ պետությունների համացործակցություն

ՆԳՆ-Ներքին գործերի նախարարություն

ՀՀ-Հայաստանի Հանրապետություն

ՌԴ-Ռուսաստանի Դաշնություն

ԱԳՆ-Արտաքին գործերի նախարարություն

բուհ-բարձրագույն ուսումնական հաստատություն:

Նախակորիզավորներ

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

  • Ժառանգական նյութը գտնվում է ցիտոպլազմայի մեջ։ Այն օղակաձև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, որը կոչվում է նուկլեոտիդ։
  • Ակտիվ են բոլոր գեները, քանի որ սպիտակուցների հետ կոմպլեքս չեն կազմում։
  • Չունեն թաղանթային օրգանոիդներ, ունեն միայն ռիբոսոմեր, որոնք թաղանթ չունեն, իսկ թաղանթային օրգանոիդների դերը կատարում են պլազմային թաղանթի դեպի բջջի ներս առաջացած ծալքեր (մեզոսոմները)։
  • Բաժանումը պարզ է։
  • Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից։ Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ, որը ջրիմուռների մոտ կազմված է ցեյլուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից։ Չափսերով փոքր են.
  • Նախակորիզավորների ցիտոպլազմայում են տեղակայված ռիբոսոմները, վակուոլները , իսկ կապտականաչ ջրիմուռներում և որոշ բակտերիաների ցիտոպլազմայում’ նաև լուսասինթեզ կատարող գունանյութը։

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմերը, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև , ձողիկաձև , պարուրաձև և այլն։

Ծովաբողկ

Օգտակար հատկությունները եվ բուժական նշանակությունը

Դեղաբույսի նկարագրությունը: Կաղամբազգիների կամ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 100 սմ բարձրության, տերևակալած ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի հողի մեջ խոր թափանցող մսոտ, սպիտակ արմատներ, խոշոր ու լայն, նշտարաձև, ալիքաեզր, արմատամերձ տերևներ: Ծաղիկները մանր են ու սպիտակ, պտուղը կլոր, երկբուն պատիճ է: Ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Մեզ մոտ աճում է միայն 1 տեսակ (սովորական ծովաբողկը), որը որպես մոլախոտ աճում է գետեզրերին, թաց մարգագետիններում, տնամերձ հողամասերում և այլուր` հաճախ տալով հոծ բուսուտներ: Բազմանում է արմատաշիվերով: Պահանջկոտ չէ լույսի և ջերմության նկատմամբ, աճի համար նախընտրում է ավազահումուսային հողերը:

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով գլխավորապես օգտագործում են բույսի արմատները, որոնք աշնանը բահով հանում են և հողոտ վիճակում պահում նկուղում` ավազի մեջ` 7-8 ամիս: Ծովաբողկը` որպես համեմունք` ունի կիրառման շատ հին պատմություն: Դեռևս մեր թվարկության առաջին դարերում Միջերկրականի ծովամերձ երկրներում այն լայնորեն օգտագործվել է մսեղենը և ձկնեղենը համեմելու համար, իսկ ավելի ուշ` օգտագործվել է նաև որպես դեղաբույս: Հնդկաստանում ծովաբողկը դեռևս շատ հնուց օգտագործել են որպես օրգանիզմի ուժերը խթանող, միզամուղ և գոտկացավերի դեպքում` որպես փարատող միջոց: Դեղաբույսի մասին 1785 թ. ուշագրավ տվյալներ է տալիս ռուս խոշոր կլինիցիստ Ն. Մ. Ամբոդիկ-Մաքսիմովիչը: Նա նշում է, որ բույսը թարմ վիճակում ունի ախորժակը գրգռող հատկություն, միզամուղ է, արյան շրջանառությունը կարգավորող, «արյունը մաքրող»:

Այլ օգտակար հատկանիշները: Ծովաբողկը հիանալի համեմունք է մսեղեն, ձկնեղեն և այլ տեսակի ճաշերի մեջ: Ինչպես արմատը, այնպես էլ տերևները, օգտագործում են վարունգի, լոլիկի, սնկի և այլ մթերքի թթուների մեջ որպես կոնսերվանտ և համեմիչ: Ռուս ժողովուրդը հացի և ճաշի հետ օգտագործում է ծովաբողկի արմատի, սխտորի և լոլիկի խառնուրդը հարաբերությամբ: Այս խառնուրդը` մսաղացով անցկացնելուց հետո, լցնում են ամանների մեջ, փակ վիճակում պահում սառը տեղ, ապա օգտագործում որպես ախորժակը գրգռող միջոց:

Ծովաբողկ. Хрен Բույսի բուժիչ... - Artemisia բուսաբուժության կենտրոն |  Facebook
Ծովաբողկ՝ բնական միջոց անգինայի, գրիպի դեմ եւ ճնշումը կարգավորելու համար -  ԳԱԼԱ

Զարգացած եվ զարգացող երկրներ

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

1.Զարգացող երկրները  թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների խումբն է,Զարգացած երկրներ  երկրների խումբ, որոնք համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք են զբաղեցնում։

2.

3.Նախագահական, վարչապետական, միապետական, սահմանադրական միապետական, խորհրդարանական միապետական, և այլն: Երկրի օրենքներն ու կանոնները որոշում է տվյալ երկրի գլխավորը:

4.