Ինչպես միշտ, իմ ամառն սկսվելու է այն որոշումով, որ այս տարի այն պետք է տարբերվի և լինի ուղղակի անկրկնելի: Ամեն օրս պլանավորած է. Առավոտյան արթնանալով ժամը 7-ին՝ անպայման պլանավորված է ամեն վարկյանը, րոպեն և ժամը։ Ի վերջո սկսվում է Ամառային պարտեզը, որը ավելի է մեծացնում պատասխանատվության և ոգևվորվածությության սանդղակը։
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Դաստիարակներց մեկը, սանին ուղեկցում է, դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:
Ամառային լողավազան-լողափի խնամք։ Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Բնագիտական գործունեություն՝
Բնագիտական փորձ՝ նկարում ենք նախապես գունավորված սառույցներով։շ
Գույների հրաբուխ։
Բնագիտական փորձ ի՞նչն է ավելի շուտ սուզվում ջրի մեջ,ի՞նչն է ավելի արագ լուծվում ջրում։
Տեխնոլոգիա՝ Գունավոր հյութերի ձողիկներից պատրաստում ենք ապարանջաններ։
Պատրաստում ենք նավակներ ստվարաթղթից։
Հագուստը հեշտ ծալելու համար ստվարաթղթե օգնական։
Լողափնյա խաղեր, Ջրային կենդանիները լողավազանի մեջ, Լողափնյա գնդակաորս, Չլըմփ-չլըմփ ջրի մեջ, Ցեխաղաղեր,Ջրով տարան գլխի վրայով փոխանցում ենք ընկերոջը։Գունավոր ջրային սղարան,լողազգեստների ցուցադրություն,լողափնյա ընթերցանություն,մեծ լվածք։
Հունիսի 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
Հունիսի 1-3` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ- ընտանեկան ֆլեշմոբ՝ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր Հունիսի 3- 14` «Հակաբացիլ Կոմիտաս»
Հունիսի 24-հուլիսի 29` «Ծիրանածես»
Հունիս ամսվա սեմինարներ։
Երկուշաբթի,ուրբաթ պարուսուցուման ակումբ (Լաերտ Գրիգորյան)
3.06-7.06
Երկուշաբթի «Հունիսմեկյան խրախճանք
Երեքշաբթի ցնցուղանկարչություն
Վերցնում ենք մեր փոքրիկ ցնցուղները ու սկսում ենք ջուրը թափելով նկարել։
Չորեքշաբթի Այլընտրանքային նկարչություն՝ նկարում ենք մեր ընկերների ստվերները։
հինգշաբթի «Հավեսի նախաճաշ լողափում »`
Ահա և սկսվեց ամառային պարտեզը։Այս առավոտ պարտեզ եկող ամեն սանի դեմքին մի լայն ժպիտ էր, ու ամեն մեկը հարցնում էր, թե երբ պետք է հագնի իր նոր լողազգեստը,լողաթափերը,մեկը մյուսին ցույց էին տալիս իրենց նոր իրերը,իրար օգնում` հագնվում,քսում արևապաշտպան քսուքները ու դե վազեցինք առավոտյան նախաճաշի` այո հենց այդպես լողազգեստներով։
ուրբաթ «Նվեր մեր ջրահարսներին»`
Պարտեզ գալուց մեր թիթիզ աղջիկները կրում են իրենց թիթիզ ու հավես զարդ֊զարդիկները։Իհարկե սիրում են լողալ,հագնել լողազգեստները, դնել լողի ակնոցները,բայց մի բան հա պակասում է և այսօր լսում եմ,որ բողոքում են,֊Չենք կարողանում դնել մեր մատանի֊ապարանջանները։Դե մենք էլ տղաների հետ որոշեցինք ուրախացնել սիրուն ջրահարսներին։
10 .06֊14.06
Երկուշաբթի «Այլընտրանքային ալրանկարչություն»`
Ալրանկարչություն դրականորեն է ազդում մատների մանր մոտորիկայի զարգացման, զգայական և շոշափելու հմտությունների, մտածողության, երևակայության և այլն։Բացի այդ, ստեղծագործության այս տեսակը շատ է դուր գալիս երեխաներին։ Ալյուրը սեղմելով բռունցքի մեջ, ցողելով ափի մեջից մյուս ափի մեջ։ Դաստիարակի խնդիրն է երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնել ալրանկարչության նկատմամբ, սովորեցնել ճիշտ աշխատել նյութի հետ և մինչև վերջ ավարտել աշխատանքը, հաղթահարել դժվար պահերը: Ալյուրը ունի մեկ կարևոր առավելություն: Ի տարբերություն ավազի, այն կարելի է համտեսել, ինչը շատ հաճախ երեխաները սիրում են անել:
Երեքշաբթի «Բնագիտական փորձ»` Ինչն է ավելի շուտ սուզվում ջրի մեջ։Վերցնում ենք տարբեր ծանրության իրեր ու դրանք սուզում։Երկուշաբթի «Բնագիտական փորձ»` Ինչն է ավելի շուտ սուզվում ջրի մեջ։Վերցնում ենք տարբեր ծանրության իրեր ու դրանք սուզում։
Չորեքշաբթի «Ջրային գնդակախաղեր»`
Լողավազանում իսկական մարզական հրավառություն է լինելու։ Լողավազանը մեջտեղից կիսված է լինելու ցանցով: Ցանցի բարձրությունը երեխաների հասակին համապատասխան է ։ Երկու թիմերից յուրաքանչյուրը իր կազմում կունենա հինգ խաղացող։ Կազմում ութ երեխա և երկու դաստիարակ կլինի, գնդակը միջին չափսի։ Սովորելու ենք խաղալ ջրային վոլեյբոլ Արևելքի ձեռագրով։
Հինգշաբթի «Ծեփում ենք կավով»`
լողափնյա պուրակը, վերածելու ենք իսկական արվեստանոցի։
Երկուշաբթի «ոտիկա֊թաթիկա նկարչություն»` Թաթախում ենք ոտքերը գույների մեջ ու մտցնում լողավազանը։Նշում ենք Մխիփարի ծննդյան ծեսը։
Երեքշաբթի «Ինքնագլորներով շքերթ»`
Չորեքշաբթի «Բացօթյա անուշ քուն»`չկա ավելի հիանալի բան քան քունը մաքուր օդին,թռչունների անուշ ձայնը դառնում է օրոր,իսկ արևի շողերը տանում են հեքիաթային երազների աշխարհ
Դե ինչ, ավարտին մոտեցավ գարնան վերջին ամիսը։ Այն լի էր ծննդյան ծեսերով, բովանդակալի նախագծերով, ակտիվ ու վարվռուն խաղերով, հետաքրքրաշարժ պատմություններով։
Ծանոթացեք ՝ Եվան է։ Մեր առույգ սաներից մեկը։ Շատ է սիրում երգել ու պարել։ Ակտիվ մասնակցում է բոլոր երաժշտության պարապմունքներին։ Եվան ամեն անգամ հայելու կողքով անցնելիս կանգնում է, հիանում ինքն իրենով, մի քանի թիթիզ շարժքւմներ անում, հետո նոր անցնում։ Այս անգամ Եվան իր արտացոլանքը գտավ խմբասենյակի ապակիների վրա և սկսեց պարել, դարձավ իսկական հայելախաղ։ Բարի դիտում ..
Իմ պատշգամբը նախագծի շրջանակներում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Բուսաբուծության լաբորատորիայից ձեռք բերեցինք 23 ծաղկի կտրոն։ Այդ կտրոնները հայտնվեցին մեր սաների պատշգամբներում։
Իմ մարզական ընտանիքը նախագծի շրջանակներում այսօր մեզ միացավ Արարատի մայրիկ՝ Շահանեն։
Միասին մարզվեցինք։ Ապա ինքնագլորների շքերթը սկսվեց Քոլեջի ներքին բակից, գեղեցիկ կանաչազարդ արահետով պտտվեցինք ու չափչփեցինք մինչև հասանք նշանակման վայրը։
Սոման շատ է սիրում պարտեզում քնի ժամը։Բայց ոչ թե սիրում է քնել, այլ քնեցնել, օրորոցային երգել ընկերների համար։ Յուրաքանչյուրին մոտենում է մի քիչ խաղում, փորձում քնեցնել։Իսկ այսօր արթնացավ բոլորից շուտ։ Սկսեց ձանձրանալ, ու մտածեց, որ շատ լավ միտք է ընկերներին արթնացնելը։
Համբարձման ծեսին ընդառաջ չորեքշաբթի օրը ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Մինչ ծաղկահավաքը միասին Քոլեջի բակում տնկեցինք Հիրիկներ
Այսօր մեր պայծառ, աշխատասեր Մանեի տարեդարձն էր։ Նա դարձավ 5 տարեկան։ Մանեի ծննդյան նախօրեին սաների հետ պատրաստեցին նվեր-նկար, նաև երաժշտական պարապմունքի ընթացքում երգեցինք ծննդյան երգեր։ Մանեն խմբի համար բերել էր նվերներ ՝ փոքր գունավոր գնդակներ, շրխկաններ։ Մայրիկի հետ պատրաստել էին բիսկվիթ, որի մոմերը փչեցինք ՝ երազանք պահելով, և համտեսեցինք։ Շա՜տ համեղ էր։ Գնդակներով զվարճալի խաղեր կազմակերպեցինք և ստացվեց ուրախ տարեդարձ։
Երաժշտական պարապմունքը մեր ուսումնական գործունեության անբաժան մասն է։ Շաբաթվա ընթացքում 2 օր ունենք երաժշտական պարապմունք։ Քանի որ վաղը Մանեի ծննդյան օրն է, այս անգամ երաժշտական պարապմունքի մի մասը նվիրեցինք նրան ՝ երգելով ծննդյան երգեր։
Սաները ստեղծագործում են անընդհատ և ամենուր՝ զբոսանքի ժամանակ, տանը, պարտեզում։ Ստվերը հայտնվում է այն ժամանակ , երբ դուրս է գալիս արևը կամ լինում է լույս: Այս տեխնիկայով աշխատելիս երեխայի մոտ զարգանում է անընդհատ նորը բացահայտելու ցանկությունը : Ստվերանկարչության օգնությամբ կիրականացնենք և՛ այլընտրանքային նկարչություն, և՛ լույս֊ստվերի բացահայտում։
Այսօր մեր գեղեցկուհի Անետի ծննդյան օրն էր։ Առավոտյան սաները շնորհավորեցին նրան, գովք արեցին, երգեցին ու բարեմաղթանքներ ասացին։ Նրա տարեդարձի նախօրեին սաների հետ միասին նվեր պատրաստեցինք՝ ծեփամածիկից ծաղկեփունջ։ Անետը նույնպես սաների և մեր խմբասենյակի համար պատրաստել էր նվերներ ՝ նկարչական ալբոմներ, մատիտներ, մարզական խաղերի համար գնդակներ և օղակներ։ Սաների հետ միասին խաղացինք մարզական խաղեր, գունավորեցինք նկարչական ալբոմները և իհարկե համտեսեցինք քաղցրավենիք։
Մայիսյան 19-րդ հավաքի շրջանակներում այսօր սաների հետ այցելեցինք քոլեջի կավի արհեստանոց, ծանոթացանք կավի հետ, այնուհետև սկսեցինք պատրաստման ընթացքը։ Ձեռքերով լավ խաղացինք և փափկացրեցինք կավը, գրդնակի օգնությամբ բացեցինք այն։ Թղթի վրա արդեն նախօրոք գծված ունեինք կախազարդի տեսքը։ Գրդնակով բացելուց հետո թղթե պատկերները դրեցինք կավի վրա և արտանկարեցինք կախազարդի տեսքը։
Այսօր Քոլեջի ջերմոց-լաբորատորիայից վերցրեցինք ծաղկի սերմեր։ Տիկին Շողիկը քայլ առ քայլ սաներին պատմեց թե ինչպես ճիշտ ցանել, խնամել և աճեցնել ծաղիկները։ Քայլերին հետևելով ՝ սաները տիկին Շողիկի հետ միասին ցանեցին ծաղիկները, որոնց վրա ամրացնելու ենք անվանական կտրոններ։ Դրանք կտեղափոխեն իրենց տների պատշգամբներ և կխնամեն ՝ պարբերաբար ջրելով, մշակելով։
Այսօր մեր պայծառ, աշխատասեր Մանեի տարեդարձն էր։ Նա դարձավ 5 տարեկան։ Մանեի ծննդյան նախօրեին սաների հետ պատրաստեցին նվեր-նկար, նաև երաժշտական պարապմունքի ընթացքում երգեցինք ծննդյան երգեր։ Մանեն խմբի համար բերել էր նվերներ ՝ փոքր գունավոր գնդակներ, շրխկաններ։ Մայրիկի հետ պատրաստել էին բիսկվիթ, որի մոմերը փչեցինք ՝ երազանք պահելով, և համտեսեցինք։ Շա՜տ համեղ էր։ Գնդակներով զվարճալի խաղեր կազմակերպեցինք և ստացվեց ուրախ տարեդարձ։
Երաժշտական պարապմունքը մեր ուսումնական գործունեության անբաժան մասն է։ Շաբաթվա ընթացքում 2 օր ունենք երաժշտական պարապմունք։ Քանի որ վաղը Մանեի ծննդյան օրն է, այս անգամ երաժշտական պարապմունքի մի մասը նվիրեցինք նրան ՝ երգելով ծննդյան երգեր։
Սաները ստեղծագործում են անընդհատ և ամենուր՝ զբոսանքի ժամանակ, տանը, պարտեզում։ Ստվերը հայտնվում է այն ժամանակ , երբ դուրս է գալիս արևը կամ լինում է լույս: Այս տեխնիկայով աշխատելիս երեխայի մոտ զարգանում է անընդհատ նորը բացահայտելու ցանկությունը : Ստվերանկարչության օգնությամբ կիրականացնենք և՛ այլընտրանքային նկարչություն, և՛ լույս֊ստվերի բացահայտում։
Այսօր մեր գեղեցկուհի Անետի ծննդյան օրն էր։ Առավոտյան սաները շնորհավորեցին նրան, գովք արեցին, երգեցին ու բարեմաղթանքներ ասացին։ Նրա տարեդարձի նախօրեին սաների հետ միասին նվեր պատրաստեցինք ՝ ծեփամածիկից ծաղկեփունջ։ Անետը նույնպես սաների և մեր խմբասենյակի համար պատրաստել էր նվերներ ՝ նկարչական ալբոմներ, մատիտներ, մարզական խաղերի համար գնդակներ և օղակներ։ Սաների հետ միասին խաղացինք մարզական խաղեր, գունավորեցինք նկարչական ալբոմները և իհարկե համտեսեցինք քաղցրավենիք։
Մայիսյան 19-րդ հավաքի շրջանակներում այսօր սաների հետ այցելեցինք քոլեջի կավի արհեստանոց, ծանոթացանք կավի հետ, այնուհետև սկսեցինք պատրաստման ընթացքը։ Ձեռքերով լավ խաղացինք և փափկացրեցինք կավը, գրդնակի օգնությամբ բացեցինք այն։ Թղթի վրա արդեն նախօրոք գծված ունեինք կախազարդի տեսքը։ Գրդնակով բացելուց հետո թղթե պատկերները դրեցինք կավի վրա և արտանկարեցինք կախազարդի տեսքը։
Այսօր Քոլեջի ջերմոց-լաբորատորիայից վերցրեցինք ծաղկի սերմեր։ Տիկին Շողիկը քայլ առ քայլ սաներին պատմեց թե ինչպես ճիշտ ցանել, խնամել և աճեցնել ծաղիկները։ Քայլերին հետևելով ՝ սաները տիկին Շողիկի հետ միասին ցանեցին ծաղիկները, որոնց վրա ամրացնելու ենք անվանական կտրոններ։ Դրանք կտեղափոխեն իրենց տների պատշգամբներ և կխնամեն ՝ պարբերաբար ջրելով, մշակելով։