Ձվախաղեր

Ինչքան մոտենում է Զատկի տոնը, այնքան շատանում են զատկական խաղերը, ձվախաղերը։ Այսօր սաների հետ խաղացինք ձվագլոր, հավկիթները պտտեցինք սեղանի վրա, սաները փորձեցին ինքնուրույն մաքրել հավկիթները, իսկ վերջում, դե իհարկե ՝ ամեն մեկը կերավ իր մաքրած հավկիթը։

Մարտ ամսվա հաշվետվություն

Ուռա՜, գարուն է։ Դե իսկ գարնան առաջին ամիսը արդեն մոտենում է ավարտին։ Ամփոփում ենք ամենասիրուն, բայց միարժամանակ խառնաշփոթով լի ամիսներից մեկը։ Այն լի է  գեղեցիկ ու բովանդակալի տոներով։

Ածիկ-բնագիտական փորձ։ Զատկի ծեսը ընտանիքում։

Այս տարվա Զատկական ածիկները միասին ցանեցինք խմբասենյակում։ Յուրաքանչյուր սան իր ածիկը տարավ տուն, որպեսզի մինչև Զատիկ խնամի, ջրի, աճեցնի։

Չիք չորեքշաբթի

Ավագ շաբաթվա ընթացքում չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»: 

Ավագ երկուշաբթի

Այս օրը Ջրաղացպանների օրն է ։Ցորենը տարել են ջրաղաց աղալու։Մենք էլ ունենք մեր ջաղացը։ Սաների հետ վերցրեցինք այդ հին բրոնզե «ջաղացը» ու սկսեցինք ցորենը աղուն դարձնել։

Ջա՜ն, գարուն է

Այսօր գարնան առաջին օրն է։ Քոլեջի բակում արևոտ, տաք եղանակ է։ Սաները վազվզում են խաղում, երգում։ Ծաղիկները դեռ չեն ծաղկել, բայց մեր սաներից յուրաքանչյուրը դարձավ մեկ ծաղիկ ու գարնանային պարտեզը լցվեց գեղեցիկ ժպիտներով ու տրամադրությամբ։

Ձվախաղեր

Դե իհարկե Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը, այդ պատճառով սկսում ենք խաղալ դրանք։ Ստվարաթղթից ստացանք խաղի նախնական տեսքը։ Սաները գլուխը հերթով անց են կացնում ստվարաթղթի վրա կտրված անցքի մեջ, լցնում ենք արհեստական հավկիթները տուփի մեջ։ Սանը պետք է կարողանա նախորոք կտրված անցքերի միջով հավկիթները գցի ներքև ՝ փչելով։ Խաղը և՛ շատ զվարճալի է, և՛ զատկական, և՛ օգնում է զարգացնել շնչառական հմտությունները։

Ձվախաղեր

Ինչքան մոտենում է Զատկի տոնը, այնքան շատանում են զատկական խաղերը, ձվախաղերը։ Այսօր սաների հետ խաղացինք ձվագլոր, հավկիթները պտտեցինք սեղանի վրա, սաները փորձեցին ինքնուրույն մաքրել հավկիթները, իսկ վերջում, դե իհարկե ՝ ամեն մեկը կերավ իր մաքրած հավկիթը։

Թղթե հավկիթներ

Արդեն սկսում ենք նախապատրաստվել Զատկի տոնին։ Սաների հետ այսօր որոշեցինք պատրաստել թղթե գույնզգույն հավկիթներ ՝ Զատկական ծառի համար։ Հավկիթները ստանալու համար մեզ պետք եկան գունավոր թղթեր, սպիտակ թղթից կտրված հավկիթ, վրձին և ջուր։ Աշխատանքը ստացվեց և՛ բնագիտական, և՛ նկարչական։ Երեխաները միանգամից խորացան գործունեության մեջ, իսկ վերջում մե՜ծ ոգևորությամբ և հիացմունքով նայեցին մեկը մյուսի աշխատանքները։

Նկարում ենք մայրիկներին

Սաների հետ շատ հաճախ նկարչություն ենք անում և միարժամանակ քննարկում, թե ի՞նչ են նկարում, ի՞նչ գույներով են ներկում։ Հարցին ՝ թե ինչ ե՞ն նկարում, հաճախ տալիս են ընտանիքի անդամների անուններ։ Մայրիկատոնին ընդառաջ՝ այս անգամ էլ որոշեցինք նկարել մայրիկներին։ Պատրաստեցինք շրջանակներ, նկարները ամրեցրեցինք շրջանակներին և սաները նվիրեցին մայրիկներին։

Պատրաստում ենք բացիկներ

Մայրիկատոնին սաների հետ պատրաստեցինք բացիկներ։ Բացիկների վրա որոշեցինք նկարել ծաղիկներ, բայց ոչ սովորական։ Ծաղկի փոխարեն եղան սաների ձեռքերը, վերջում ավելացրեցինք գունավոր թերթիկները ջրաներկերով և «դրեցինք» ծաղկամանի մեջ։ Սաները բացիկները լրացրեցին տանը ՝ հայրիկների հետ միասին և նվիրեցին մայրիկներին։

Նոր Սեբաստացի Սոման

Սոման շիկահեր, վարդագույն թշիկներով, խելացի մեծ աչուկներով մի աղջիկ է։ Երբ ժպտում է` անկախ քեզնից սկսում ես հետը ժպտալ, ուրախանալ։ Դեռ լավ չի խոսում, բայց շատ ինքնուրույն է։ Չի սիրում, երբ իրեն փորձում ես օգնել։ Ուզում է ամեն բան սեփական ուժերով անել։ Հարթակին բարձրանալ-իջնելը ամեն անգամ հաղթական տրամադրություն է տալիս։ Իսկ ինքնուրույն ուտելը նրա սիրած զբաղմունքն է։

Ածիկ-տնակներ

Ածիկ ցանելը, այն խնամելն ու աճեցնելը իրական բնագիտական փորձ է։
Այս տարի որոշեցինք ածիկների քաղաք ստանալ, որտեղ ամեն սան կունենա իր ածիկ-տնակը։

Հավեսախաղ

Պարտեզում յուրաքանչյուր սանի համար կարևոր հմտություններից մեկն է գտնել սեփական իրը, ճանաչել, տարբերել այն մյուսներից, կարողանալ ինքնուրույն հագնել։ Այս ամենը կատարելու համար հարկավոր է ժամանակ, համբերություն, ուշադրություն, ու որ ամենակարևորն է՝ խաղեր։

Մամա, ես քեզ շատ եմ սիրում

Մարտի 8ին սաների հետ որոշեցինք տալ մայրերին ամենթանկ նվերը` սերն ու ջերմ ժպիտները։

Նվեր մայրիկատոնին

Այսօր սաների հետ քոլեջի կավի արհեստանոցում էինք։ Գծեցինք թղթի վրա նրանց ձեռքի հետքը, խաղացինք, փափկեցրինք կավը, գրտնակի օգնությամբ բացեցինք ու ստացանք սաների ձեռքերի հետքը կավից։

Ձվախաղեր

Շուտով Զատկի տոնն է։ Դե իհարկե Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը, այդ պատճառով սկսում ենք խաղալ դրանք։ Ստվարաթղթից ստացանք խաղի նախնական տեսքը։ Սաները գլուխը հերթով անց են կացնում ստվարաթղթի վրա կտրված անցքի մեջ, լցնում ենք արհեստական հավկիթները տուփի մեջ։ Սանը պետք է կարողանա նախորոք կտրված անցքերի միջով հավկիթները գցի ներքև ՝ փչելով։ Խաղը և՛ շատ զվարճալի է, և՛ զատկական, և՛ օգնում է զարգացնել շնչառական հմտությունները։ 

Վերջում խաղը վերածվեց իսկական զվարճանքի։ Սաները սկսեցին հեռվից հավկիթները նետել ՝ փորձելով գցել անցքերի մեջ։ 

Թղթե հավկիթներ

Արդեն սկսում ենք նախապատրաստվել Զատկի տոնին։ Սաների հետ այսօր որոշեցինք պատրաստել թղթե գույնզգույն հավկիթներ ՝ Զատկական ծառի համար։ Հավկիթները ստանալու համար մեզ պետք եկան գունավոր թղթեր, սպիտակ թղթից կտրված հավկիթ, վրձին և ջուր։ Աշխատանքը ստացվեց և՛ բնագիտական, և՛ նկարչական։ Երեխաները միանգամից խորացան գործունեության մեջ, իսկ վերջում մե՜ծ ոգևորությամբ և հիացմունքով նայեցին մեկը մյուսի աշխատանքները։ 

Ճաշացանկ (11.03-15.03)

Вегетарианская еда и спасение планеты: пять советов матери ...

11.03 Երկուշաբթի

Նախաճաշ` միրգ, ձու կարագ, հաց, պանիր

Ճաշ` մսով, բրնձով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ` կարտոֆիլ ջեռոցում, պանիր, հաց

12.03 Երեքշաբթի

Նախաճաշ` միրգ, հերկուլեսով շիլա, պանիր, հաց, հալվա, թեյ

Ճաշ` դեղին ոլոռով, հավով ապուր, շոգեխաշած բազուկ, հաց, պանիր

Ետճաշիկ` ջեմով ռուլետ, հաց, մածուն, միրգ

13.03 Չորեքշաբթի

Նախաճաշ` ալլադի, հաց, պանիր, միրգ, կակաո

Ճաշ` կրծքամսով կոտլետ, հնդկաձավարով փլավ, հաց, մածուն

Ետճաշիկ` մակարոնով փլավ, հաց, մածուն, միրգ

14.03 Հինգշաբթի

Նախաճաշ` բրնձով շիլա, միրգ, պանիր, հաց

Ճաշ` բորշչ, հաց, պանիր

Ետճաշիկ` խաչապուրի, հաց, մածուն

15.04 Ուրբաթ

Նախաճաշ` միրգ, կաթնաշոռ, թթվասեր, պանիր, հաց

Ճաշ` մսով, ոսպով ապուր, շոգեխաշած բազուկ, հաց

Ետճաշիկ` բիսկվիթ, հաց, մածուն

Նկարում ենք Մայրիկներին

Սաների հետ շատ հաճախ նկարչություն ենք անում և միարժամանակ քննարկում, թե ի՞նչ են նկարում, ի՞նչ գույներով են ներկում։ Հարցին ՝ թե ինչ ե՞ն նկարում, հաճախ տալիս են ընտանիքի անդամների անուններ։ Մայրիկատոնին ընդառաջ՝ այս անգամ էլ  որոշեցինք նկարել մայրիկներին։ Պատրաստեցինք շրջանակներ, նկարները ամրեցրեցինք շրջանակներին և սաները նվիրեցին մայրիկներին։ 

Պատրաստում ենք բացիկներ

Մայրիկատոնին սաների հետ պատրաստեցինք բացիկներ։ Բացիկների վրա որոշեցինք նկարել ծաղիկներ, բայց ոչ սովորական։ Ծաղկի փոխարեն եղան սաների ձեռքերը, վերջում ավելացրեցինք գունավոր թերթիկները ջրաներկերով և «դրեցինք» ծաղկամանի մեջ։ Սաները բացիկները լրացրեցին տանը ՝ հայրիկների հետ միասին և նվիրեցին մայրիկներին։

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ
Ուսումնական ապրիլ․ ուղեցույց

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • ·        Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվերստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

10:00-10:30—Նախաճաշ

11:00-12:00— Գարնանային պարտեզ։

12:30-13:00—Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:

Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
16:00-17:00- Ազատ գործունեություն և տուն ճանապարհել։
 

Բնագիտական գործուննեություն՝
բնագիտական փորձ՝փչվող փուչիկ

թե ինչպես է ծաղկում ծաղիկը։

Տեխնոլոգիա՝ Բացիկներ,տիկնիկներ,բարձ մեր ձեռքերով,գիփսե թաղարներ։

   

Թատրոններ ՝ Մատիկաթատրոն՝պլաստիլինից,հողաթափներով թատրոն

Գուլպայաթատրոն՝ Ղ․Աղայան-Հավն ու Մեղուն
 

Խոհանոցային գործունեություն
Կեքսիկներ մայրիկների համար։
Մարզական՝

 Ռոդարիական մարզական խաղեր   
Ազգային ,բակային խաղեր             



Ազգային խաղիկներ՝ափ բռունցք, ափ պտղունց, ծափոցիկներ, թզուկներ հսկաներ, զիլինա, թաշկինակ, , գոմշակռիվ, աքլորակռիվ,                                          

Բակային խաղեր՝ պահմտոցի, գործնագործ,յոթ քար։                                           
 
Ամսվա երգեր`Արև֊արևԱխ գարուն է,բարի լույսի զանգերԿարկաչաԶարկ բոլոճիկ

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք,  , Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ։

Մարտ օրացույց`

Մարտի 1-ապրիլի 10` Ձոն մայրիկի» ստուգատես

Մարտի Զատկի Ծես

Մարտ 1-ապրիլի 28` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:                                             

Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր  

Սեմինարներ

Մարտի-.պարուսուցում, երգուսուցում (Լաերտ Գրիգորյան)

Մարտի 1-2

Մարտիմեկյան վիճակ

Հինգշաբթի Այս ավանդույթը իրենից ներկայացում է շատ հետաքրքիր մի խաղ։Ըստ այս ավանդույթի տարին սկսում է գարնան սկզբով,կյանքի սկզբով։Թղթերի վրա գրում ենք ամսվա օրերը։Ու երբ այդ թղթերը վերցնում ենք,այդ օրվա եղանակը գուշակում է, թե ինչպես կանցնի տարին

Ուրբաթ Ծաղիկ մայրիկին

Մեր պատրաստած գիպսե ծաղկաթաղարները կլցնենք փոքրիկ,բյաց շատ գեղեցիկ ծաղկի սերմերով։Իրական բնագիտական փորձը կլինի,երբ,սանի ու մայրիկի կողմից ամենօրյա խնամք ստացած բույսը ծաղկի։

Մարտի 5-9

Երկուշաբթի հեքիաթ մայրիկի մասին

Մեզնից յուրաքանչյուրի համար մայրիկը յուրահատուկ ու կարևոր մարդ է։Նա մեր ամենաուժեղ ու հնարամիտ հերոսն է։Դե այսօր էլ կհորինենք հեքիաթ, որի գլխավոր հերոսը մայրիկն է։

Երեքշաբթի 

Նկարում ենք մայրիկներին գունավոր կտրտված թղթերի միջոցով

Հինգշաբթի Ռոդարիական խաղեր

Ուրբաթ մատիկաթատրոն։ Կատուն 

Մեր մատիկները փիսիկներ են դառնում գունավոր մարկերների օգնությամբ։

Մարտի 12-16

Երկուշաբթի այլընտրանքային նկարչություն կարտոֆիլով



Կարտոֆիլը բաժանում ենք երկու հավասար մասերի, հարթ մակերեսի վրա դանակի օգնությամբ ստանում ենք հետաքրքիր պատկերներ, այդ պատկերը թաթախում ենք ներկի մեջ և տպում թղթի վրա։ 

Երեքշաբթի պատրատում ենք կեքսիկներ

Անհրաժեշտ է ձու,մածուն,շաքարավազ,ալյուր,կարագ

Չորեքշաբթի 

Մարզական-երևակայական խաղ 

Նկարում ենք թղթերի վրա մարդուկներ, ամեն թղթի վրա մարդուկի դիրքը փոխվում է, իսկ սաները պետք է կարողանան կրկնել նկարում արված շարժումը։

Հինգշաբթի

Աղայան+Ռոդարի

Համառ այծերը դարձան երկու հողաթափ ու սկսեցին վիճել կամուրջի վրա։

Ուրբաթ

Ստվերանկարչություն

Դնում ենք խաղալիքները,իրերը արևի ճառագայթների տակ և նկարում ստվերով։

Մարտի 19-23

Երկուշաբթի Սանի անհատական ցուցահանդես։

Այս ամիս Էմիլին կներկայացնի իր նկարների ու բռոշները։Եկեք բացահայտենք մեր սաների թաքնված տաղանդները

Երեքշաբթի երգամնջախաղ

Սա շատ հետաքրքիր խաղ է, որի ժամանակ զարգանում է երեխայի երևակայական մտածողությունը։Խաղի ընթացքում դաստիարակը առանց բառերի շարժումներով երգում է,իսկ սանը գուշակում է երգը։

Չորեքշաբթի մարզական խաղեր

Հինգշաբթի աղանկարչություն

Ուրբաթ բնագիտական փորձ թե ինչպես են աճում միջանցքում դրված մեր բույսերը։

Մարտի 26-29

Երկուշաբթի 

Երգուսուցում Արմենուհի Սոկրատունու հետ

Երեքշաբթի այլընտրանքային նկարչություն

Չորեքշաբթի բակային խաղեր

Հինգշաբթի Ծառզարդարին ընդառաջ պատրաստում ենք մեր տիկնիկներով զարդարված ծառը

Փետրվար ամսվա հաշվետվություն

Դե ինչ, ավարտվեց ևս մեկ աշխատանքային ամիս։ Փետրվարը լի էր ծեսերով ՝ Բարեկենդանի ծես, Տյառնընդառաջի ծես, Թումանյանական օրեր։ Դրանք էլ ավելի հետաքրքիր են դարձնում գործունեությունը սաների հետ։ 

Շնչառական խաղ

Սաների հետ հաճախ խաղում ենք տարբեր խաղեր։ Այս անգամ ընտրեցինք շնչառական խաղ։ Անհրաժեշտ էր պատրաստել ճանապարհ, նրա սկզբում դնել գնդակ։ Սաների առաջադրանքն էր գնդակը փչելով այնպես հասցնել ճանապարհի վերջնակետին, որ այն դուրս չգա ճանապարհի եզրագծերից։

Ճանապարհը պատրաստեցինք սաների հետ միասին ՝ ծեփամածիկից։

Այց ջերմոց-լաբորատորիա

Ջերմոց լաբորատորիան մեծ հնարավորություն է սաների համար շրջակա միջավայրի հետ կապը պահել ոչ միայն բնության միջոցով, այլ նաև կենդանիների։ Քոլեջիկները ամեն անգամ նույն հետաքրքրությամբ են նայում և ուսումնասիրում կենդանիներին, ինչպես դա եղել էր առաջին անգամ։ Կերակրում են կենդանիներին, ուսումնասիրում դրանց արտաքին տեսքը, դրանց ձայները, և նույնիսկ ՝ ուտելու ձևը հետաքրքրություն է առաջացնում նրանց համար։

Նկարում ենք վախերը

Տյառնընդառաջի տոնի խորհուրդներից մեկը խարույկն է։ Տոնի ժամանակ մարդիկ չիկ են անում վախերը, չարն ու վատը։ Սաների հետ թղթի վրա նկարեցինք իրենց վախերը, փաթաթեցինք դրանք,որպեսզի Տյառնընդառաջի տոնին գցենք խարույկի մեջ, և ազատվենք այդ վախերից։

Թումանյանական ընթերցումներ

Թումանյանական օրերը շարունակվում են։ Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձն է։ Նա մեզ թողել է շատ ու շատ հեքիաթներ, բանաստեղծություններ, քառյակներ։ Դե, այս անգամ էլ հերթը դաստիարակներինը և դասվարներինն է։ Թումանյանական օրերին ընդառաջ նրանք ընթերցում են իրենց նախընտրած հատվածները։

Երգուսուցում

Երգուսուցումը մեր ուսումնական գործունեության մի մասն է կազմում: Սաները ամեն անգամ մեծ եռանդով և ոգևորվածությամբ են մասնակցում երգուսուցմանը, արագ յուրացնում նոր երգերը։ Իսկ բաց միջավայրը և տաք եղանակը խթան են հանդիսանում նյութի արագ յուրացման համար։ Մենք էլ, օգտվելով հնարավորությունից, այս անգամ երգուսուցումը անցկացրեցինք բաց միջավայրում։

Ազգային խաղեր

Այսօր սաների հետ խաղացինք ազգային խաղեր։ Դե, բոլորս էլ լավ գիտենք, որ մոտ է Տյառընդառաջի տոնը։ Իհարկե դրան նախապատրաստվել է պետք։ Սաների հետ պատկերացրեցինք մեր երևակայական կրակը, որը լինում է Տյառընդառաջին, որի կայծերը իհարկե շարժվում էին այս ու այն կողմ քամուց,և սկսեցինք թռնել դրա վրայով։ Հաջորդ խաղը ազգային, բոլորիս կողմից շատ սիրված պարան քաշոցին էր։

Շրխկաններ համույթ

Սաների հետ հաճախ ենք վերհիշում մեր սովորած երգերը, իսկ շրխկանները մեր առօրյայի մի մասն են կազմում։ Մենք դրանք պատրաստում ենք սաների հետ միասին։ Օգտագործում ենք և՛ որպես խաղալիք, և՛ որպես երաժշտական գործիք։ Այս անգամ որոշեցինք համախմբել մեր սովորած երգերն ու ինքնաշեն շրխկանները, և ստացանք շրխկաններ համույթ։

Գիրք-նվեր

Այսօր մեր շատ սիրելի Թումանյան պապիկի ծննդյան օրն էր։ Առավոտը սկսեցինք բակում միասնական Թումանյանական առավոտով։ Երգ, ասիկ, խաղիկ։

Օրվա երկրորդ կեսին սաները միմյանց նվիրեցին գրքեր։ Այդ գրքերով ստացանք փոքրիկ գրադարան, որը ամբողջ տարի կհիշեցնի մեզ Հովհաննես Թումանյանի մասին։

Թումանյանական օրեր ընտանիքում

Յուրաքանչյուր փոքրիկ իր առաջին հեքիաթը լսելիս ծանոթանում է Թումանյան պապիկի հետ։ Մեր մանկության լավագույն հիշողությունները տատիկի, պապիկի կողմից հեքիաթներ լսելն էր։ Իսկ այդ հեքիաթների հեղինակը հենց Հովհաննես Թումանյանն էր։

Այդ ավանդույթը չի փոխվել նաև մեր օրերում։ Նախակրթարանում սաների առաջին հեքիաթը, ոտանավորը, ասիկը Թումանյանական են լինում։ Փետրվար ամիսը կրթահամալիրում Թումանյանական է, քանի որ փետրվարի 19-ին մեր սիրելի գրողի ծննդյան օրն է։ Այս օրերին Թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ է սկսվում։

Նկարում ենք մեր սիրած Թումանյանական հեքիաթները

Մեր խմբասենյակում ունենք մի փոքր, բայց շատ գունավոր անկյուն։ Այդ անկյունը միասնական ուժերով ենք ստեղծել ու արդեն մեկ տարի է վայելում ենք։Դա մեր գրքերի անկյունն է, որը ստեղծվել է Թումանյանի ծննդյան օրը։ Սաների հետ հաճախ ենք կարդում հեքիաթներ, փոքրիկ ներկայացումներ ենք անում։ Մեզնից յուրաքանչյուրը ունի իր կողմից սիրված հեքիաթը։

Այսօր պատմեցինք, նկարեցինք այդ հեքիաթները։

Բարեկենդան-Տյառնընդառաջ

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Քոլեջի բակում հավաքվել էին երկուսից վեց տարեկան սաներ, ծնողներ, դաստիարակներ։

Խաղացինք, երգեցինք, պարեցինք, թռանք կրակի վրայով, օրհնեցինք միմյանց ու չիք արինք չարն ու վատը։

Բարեկենդան-Տյառնընդառաջի տոնը նախակրթարանում

Բարեկենդանը նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։

Հայ Առաքելական եկեղեցին Տյառնընդառաջը նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ քառասուն օրական Հիսուսին տաճար ընծայաբերելու օրը։ Տոնը ժողովրդի մեջ հայտնի է տարբեր անուններով՝ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ։

Բարեկենդանյան ցուցադրություն

Բարեկենդանի ամենաբնորոշ գծերից է դիմակավորումը: Դիմակավորումը՝ որպես ծեսի բաղադրատոմս, կապվում է նախնու պաշտամունքի հետ։

Մենք էլ Բարեկենդանի տոնին սաների հետ կազմակերպեցինք ցուցահանդես-խաղ։ Նախագծի շրջանակներում սաները ստացան տարբեր կերպարներ և քայլեցին կարմիր գորգի վրայով ՝ ինչպես լինում է ցուցահանդեսների ժամանակ։ Կերպարները նմանացրել էինք « Բարեկենդանը » հեքիաթի հերոսներին։ Ստացվեց շատ զվարճալի և գեղեցիկ։ Եվ՛ մենք, և՛ սաները հրճվանքի մեջ էինք։

Բարեկենդանի ուղտ

Բարեկենդանին շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»: Երկու ուժեղ մարդ, մեկըառաջը, մյուսը ետևը, ուսերի վրա էին առնում երկու հաստլիկ ձողեր և ամբողջովին փալասով ծածկվում: Քուրջերից շինված, կարկատված ուղտի գլուխ էին ձևացնում և ամրացնում մի բարակ ձողի վրա, որ առջևի մարդը հեշտությամբ կարող էր կրել իր ձեռքին: Սրանց վրա հեծած ուղտապանը, որի երեսը խատուտիկ ներկվում էր, հագնում էր ցնցոտիներ, գլխին դնում քուրջե փաթթոց և ձեռքը երկար, բարակ ու ցեխապատ մի ձող էր առնում:

Մենք էլ որոշեցինք պատրաստել ուղտ` դիմակի տեսքով

Բարեկենդանի դիմակ

Սովորաբար Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանես»:

Տոնին բնորոշ դիմակահանդեսի նպատակը կերպարանափոխվելն ու նոր՝ մինչ այդ անհայտ երեւույթով կարողանալ ապրելն է: «Երբեմն այն ձգտման արտահայտություն է, ինչպիսին որ կուզենար լինել տվյալ անձնավորությունը:

Ակլատիզ

Ակլատիզը պատրաստում էին ծերունու տեսքով։ Այն ուներ փարթամ, սպիտակ մորուք և հագուստ՝ պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս։

Ակլատիզը կատարում էր Մեծ Պահքը հսկողի դերը։ Դրանով հաճախ վախեցնում էին երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին Ուտիս տատի կերակուրներով։

Բարեկենդանի դիմակներ

Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ձգտման կամ բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և սրբագրելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ։

Մենք էլ այսօր պատրաստեցինք զվարճալի դիմակներ։

Շրխաններ շշերից

Ծննդյան ծեսից հետո խմբասենյակում մնացել էին դատարկ հյութի շշեր։ Ամեն անգամ, երբ դրանք սեղանից ընկնում էին, մեկը մյուսին դիպչում, շատ զվարճալի ձայն էր գալիս։ Մենք էլ որոշեցինք դրանցից ստանալ ինքնաշեն շրխաններ։ Շշերի մեջ լցրեցինք բրինձ, ցորեն, մանր կոնֆետներ։ Շրխանները պատրաստ են։

Ծննդյան ծես Մարի

Յուրաքանչյուր ծննդյան ծես տարբերվում է նախորդից կազմակերպման ձևով՝ մարզական-ռոդարիական, թատրոն-հեքիաթ-խաղով, ազգային խաղիկներով, խոհարարական։Այսօր էլ Մարիի ծննդյան օրն էր։ Քանի որ կրթահամալիրում Թումանյանական օրեր են, մեր սաները դարձան Թումանյանական հեքիաթի հերոսներ, իսկ ծննդյան ծեսը՝ մի հեքիաթը։

Թումանյանական ասիկներին, ոտանավորներին, հաջորդեց ուրախ երգն ու պարը, գուշակեցինք, թե ամեն բալիկ, որ հեքիաթից է այցելել մեզ, իսկ վերջում էլ Մարին փչեց ինքնաշեն տորթիկի մոմերը։

Նկարում ենք վախերը

Տյառնընդառաջի տոնի խորհուրդներից մեկը խարույկն է։ Տոնի ժամանակ մարդիկ չիկ են անում վախերը, չարն ու վատը։ Սաների հետ թղթի վրա նկարեցինք իրենց վախերը, փաթաթեցինք դրանք,որպեսզի Տյառնընդառաջի տոնին գցենք խարույկի մեջ, և ազատվենք այդ վախերից։