Նախագիծ 《 կոսմետիկ օճառի արտադրություն տնային պայմաններում》

Ամանորյա նախագիծ,որի շրջանակներում արտադրանքը կներկայացվի քոլեջի տոնավաճառում։

Բաղադրատոմսը`

Նպատակը` արտադրանքը կօգտագործվի առօրյայում,այն էկոլոգիապես մաքուր է և ունի հետևյալ հատկությունները…

Արդյունքները`

Ջ.Ջոյսի պատմվածքի վերլուծություն

Էվելինը տասնինը տարեկան մի աղջիկ էր,ում հանդեպ կյանքը դաժան էր վարվել` դարձնելով նրան ժամանակից շուտ հասուն:Նա ստացավ քսանհինգից երեսուն տարեկան կնոջ կերպարանք այն ժամանակ,երբ մահացավ մայրը:

Նրա հայրը չար,կռվարար մի մարդ էր,այն աստիճան,որ սպառնում էր խփել նույնիսկ,բայց զսպում էր իրեն,ասելով,որ Էվելինին փրկում էր միայն մահացած մոր անունը:

Էվելինը հավանում էր մի տղայի` Ֆրենկին,ով իր երկրպագուն էր:Նրանք պատրաստվում էին միասին տեղափոխվել Բուենոս-Այրես:

Էվելինի հայրը մի անգամ վիճեց Ֆրենկի հետ եվ արգելեց նրանց այլեվս հանդիպել:Էվէլինը կարծում էր,որ ճիշտ տարբերակը փախչելն է:Էվելինը վստահ էր,որ Ֆրենկը կփրկի իրեն այդ դաժան կյանքից,վստահ էր,որ կերջանկացնի իրեն:

Ես պատմվածքը կարդալուց հասկացա մի բան,Ֆրենկը չէր ասում Էվելինին,որ նրանք կապրեն երջանիկ, նա ասում էր,որ նրանք ապահովված կլինեն ամեն ինչով,բայց երջանկությունը միշտ չէ,որ սահմանափակվում է ունեծվացքով:

Էվելինը ետ կանգնեց այդ քայլից,քանի որ նա չգիտեր ինչ է սպասվում նրան այնտեղ`Բուենոս-Այրեսում:Բուենոս-Այրեսից վերադառնալը այդքան էլ հեշտ չէր լինի,Էվելինը վերջին պահին հասկացավ,որ վստահ չէ,որ այնտեղ կապրի իր պատկերացրած կյանքով,վստահ չէր,որ կլինի ավելի երջանիկ,քան այստեղ էր`իր հայրական տանը;

Էվելինը անորոշության մեջ էր,քանի որ մենակ էր մնացել,քանի որ այլեվս չկար այն միակը,ում հետ նա կիսվում էր ցանկացած հարցով:Եվ ես կարծում եմ,որ հենց այդ պատճառով նա ընտրեց մնալ եվ ապրել նույն կյանքով`իմանալով թե ինչ է այստեղ սպասվում իրեն,քան գնար այնտեղ եվ հետո հասկանար,որ կատարեց ամենասխալ որոշումը:

Նյութափոխանակություն

Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմ

 Օրգանիզմների կենսապահովման քիմիական ռեակցիաների ամբողջություն: Մետաբոլիզմի 3 հիմնական ուղղություններն են՝ սննդանյութերի փոխակերպումն էներգիայի՝ բջջային գործընթացների իրականացման համար, սննդանյութերի փոխարկումը սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և որոշ ածխաջրերի կառուցվածքային միավորների և ազոտային արգասիքների հեռացումը: Ֆերմենտներով կատալիզվող այս ռեակցիաներն օրգանիզմներին թույլ են տալիս աճել և բազմանալ, պահպանել իրենց կառուցվածքը և պատասխանել իրենց շրջակա միջավայրի ազդակներին:

Մետաբոլիզմ բառը կարող է վերաբերվել նաև կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող բոլոր քիմիական ռեակցիաներին, այդ թվում՝ մարսողությանը և դեպի բջիջներ, ինչպես նաև տարբեր բջիջների միջև նյութերի փոխադրմանը, որոնց դեպքում բջջում տեղի ունեցող ռեակցիաների ամբողջությունն անվանում են միջանկյալ կամ միջնորդավորված մետաբոլիզմ:

Նյութափոխանակությունը սովորաբար բաժանում են 2 կատեգորիայի. կատաբոլիզմ՝ օրգանական միացությունների ճեղքումն է, օրինակ՝ բջջային շնչառության ընթացքում գլյուկոզի ճեղքումը մինչև ԱԵՖ-ի անջատում և պիրուվատ , և անաբոլիզմ՝ բջջի կառուցվածքային բաղադրիչների սինթեզն է, որոնցից են սպիտակուցներն ու նուկլեինաթթուները: Սովորաբար ճեղքման արդյունքում էներգիան արտադրվում է, սինթեզի ժամանակ՝ օգտագործվում:

Նյութափոխանակության քիմիական ռեակցիաները խմբավորված են նյութափոխանակային ուղիներում, որոնցում հաջորդաբար գործող ֆերմենտների շնորհիվ մեկ քիմիական միացությունը մի քանի փուլերով փոխակերպվում է մեկ այլ քիմիական միացության: Ֆերմենտները կարևոր նշանակություն ունեն նյութափոխանակության գործընթացում, քանի որ նրանք թույլ են տալիս օրգանիզմներին իրականացնել էներգիա պահանջող ցանկացած ռեակցիա, որն ինքնուրույն տեղի ունենալ չի կարող, դրանք զուգակցում են էներգիայի անջատմամբ ուղեկցվող սպոնտան ռեակցիաների հետ: Ֆերմենտները գործում են որպես կատալիզատորներ, որոնց շնորհիվ ռեակցիաներն ավելի արագ են կատարվում: Բացի այդ ֆերմենտները հնարավորություն են տալիս կարգավորել մետաբոլիկ ուղիներն ու ռեակցիաների արագությունը ի պատասխան բջջի շրջակա միջավայրի փոփոխություններին կամ այլ բջիջներից եկող ազդակներին:

Որոշակի օրգանիզմի նյութափոխանակային համակարգով որոշվում է, թե որ միացություներն են տվյալ օրգանիզմի համար սննդանյութեր և որոնք թունավոր նյութեր: Նյութափոխանակության արագությունը կամ ինտենսիվությունն ազդում է օրգանիզմի կողմից պահանջվող սննդանյութերի քանակի, ինչպես նաև նրա կողմից այդ սննդանյութերի ստացման ունակության վրա:

Նյութափոխանակության զարմանալի առանձնահատկությունը նույնիսկ իրարից նշանակալիորեն տարբերվող տեսակների միջև մետաբոլիկ ուղիների և նրանց բաղադրամասերի նմանությունն է: Օրինակ՝ կարբոնաթթուների հավաքածուն, որոնք առավել հայտնի են որպես լիմոնաթթվային ցիկլի միջանկյալ միացություններ, առկա են բոլոր օրգանիզմներում, հայտնաբերվել են այնպիսի տարատեսակ օրգանիզմներում, ինչպիսիք են միաբջիջ Escherichia coli բակտերիան և հսկայական բազմաբջիջ օրգանիզմները, ինչպիսիք են փղերը: Մետաբոլիկ ուղիների այս զարմանալի նմանությունները հավանաբար կապված են էվոլյուցիայի վաղ փուլերում ի հայտ գալու և և արդյունավետության շնորհիվ պահպանվելու հետ

Քրոմոսոմներ

Քրոմոսոմ, կորիզի գլխավոր բաղադրիչ, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ

Քրոմոսոմ անվանումը առաջարկել է Վ. Վալդեյերը՝ 1888 թ.: Քրոմոսոմն իր անվանումը ստացել է լավ ներկվելու շնորհիվ՝ հունարեն քրոմա-գույն, ներկ իսկ սոմա-մարմին։

Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից՝ հունարեն նեմա-թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։

Քրոմոսոմները տարբերակված են նաև երկարությամբ։ Նրանք կազմված են ցենտրոմերից և մեկ կամ երկու թևերից։ Ցենտրոմեր կոչվում է առաջնային պրկումը կամ կինետոխորը։ Նրանից կախված է քրոմոսոմի ձևը։ Քրոմոսոմի թևերն իրենց երկարությամբ բաժանված են բարակ, բաց գույնի շերտերով։ Հաճախ քրոմոսոմի վրա հանդես են գալիս կրկնակի պրկումներ, որոնք երբեմն խորը ձևով առանձնացնում են քրոմոսոմի թևի տեղամասը, որը կոչվում է ուղեկից։

Գործառույթը քրոմոսոմների եւ դրանց կառուցվածքի. Ինչ է անում քրոմոսոմ է խցում.

Բջջի քրոմոսոմների միակցությունը բնութագրվում է ոչ միայն քանակով, այլև կառուցվածքով։ Նրանք ունեն միանման երկարություն և ձև, նրանց ցենտրոմերները տեղավորված են նույն մասում։

Հոմոլոգ քրոմոսոմներից յուրաքանչյուրի թևը դիրքով, ձևով համապատասխանում է մյուսին։ Եթե կան երկրորդային պրկումներ կամ ուղեկիցներ, ապա նրանք նույնպես հոմոլոգ քրոմոսոմներում գտնվում են նույն տեղամասերում։

Այսպիսով, բույսերի և կենդանիների բջիջներում յուրաքանչյուր քրոմոսոմ ունի իր հոմոլոգ զույգը։

Ոչ հոմոլոգ քրոմոսոմները տարբեր կառուցվածք ունեն։ Յուրաքանչյուրը տարբերվում է իր անհատական կառուցվածքային առանձնահատկություններով։ Հետևապես բջջի քրոմոսոմների միակցությունը իրենից ներկայացնում է կրկնակի հավաք, որը կազմված է յուրաքանչյուր տեսակի համար՝ անհատապես տարբեր քրոմոսոմների զույգերի քանակից։ Այսպիսի կրկնակի հավաքը կոչվում է դիպլորիդ։

Քրոմոսոմներում գեները դասավորված են գծային կարգով, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր խիստ որոշակի տեղը՝ լոկուսը քրոմոսոմներից մեկում, մյուս ոչ հոմոլոգ քրոմոսոմում այդ գենը չի կարող լինել։ Այդ պատճառով էլ ոչ հոմոլոգ քրոմոսոմները ֆիզիոլոգիապես չեն կարող միմյանց փոխարինել։ Առանձին քրոմոսոմները պարունակում են մեծ թվով գեներ, բայց դրանք գեների ամբողջ միակցության միայն մի մասն են։

Բոլոր տեսակային և անհատական ժառանգական հատկությունների, հատկանիշների զարգացմանը և ձևավորմանը անհրաժեշտ գեների լրիվ հավաքը ներկայացված է միայն քրոմոսոմների լրիվ հավաքում։ Կարևոր պրոցեսը, որը տեղի է ունենում միայն ինտերֆազում, ԴՆԹ-ի սինթեզն է, որի հետևանքով յուրաքանչյուր քրոմոսոմ կրկնապատկվում է։ Սինթեզի հիմքում ընկած է ԴՆԹ-ի մոլեկուլի կրկնապատկվելու եզակի ընդունակությունը։Քրոմոսոմի կառուցվածքը միտոզի ուշ պրոֆազ-մետաֆազում. 1-քրոմատիդ; 2-ցենտրոմեր; 3-կարճ թև; 4-երկար թև.

Սեղմվածքը քրոմոսոմը բաժանում է երկու հավասար կամ անհավասար թևերի։ Ցենտրոմերը բջջի բաժանման ժամանակ կատարում է իլիկի թելիկների ամրացման ֆունկցիա։ Կորիզակային քրոմոսոմներն ունեն նաև երկրորդային սեղմվածք, որտեղ ձևավորված է կորիզակը: Մասնագիտացված բջիջներում քրոմոսոմները միաքրոմատիդային են, իսկ բաժանվողներում՝ երկքրոմատիդային։ Մարմնական բջիջներում քրոմոսոմների թիվը 2n է, իսկ սեռականում՝ n:

Տվյալ տեսակի առանձնյակների սոմատիկ բջիջներում գտնվող քրոմոսոմների դիպլոիդ թիվը, ձևը, կառուցվածքը և չափը բնորոշող առանձնահատկությունների ամբողջությունը կարիոտիպն է՝ հունարեն կարիոն-կորիզ, տիպոս-ձև, օրինակ։

Տեսակի կարիոտիպը յուրահատուկ է և համարվում է կարգաբանական կարևոր ցուցանիշ։ Կարիոտիպը բոլոր քրոմոսոմների հատկանիշերի (քանակ, չափսեր, ձև և այլն) ամբողջությունն է, որը բնութագրական է տվյալ կենսաբանական տիպին (տիպային կարիոտիպ), տվյալ օրգանիզմին (անհատական կարիոտիպ) կամ էլ տվյալ տիպի բջիջների սերնուդներին։

Կարիոտիպ են անվանում նաև ողջ քրոմոսոմային հավաքածուի վիզուալ պատկերը՝ կարիոգրաման:

Քրոմոսոմի արտաքին տեսքը էապես փոփոխվում է բջջային ցիկլի ընթացքում. ինտերֆազի ժամանակ քրոմոսոմները գտնվում են կորիզում, որպես կանոն, բացված վիճակում և դժվար հասանելի են, այդ իսկ պատճառով կարիոտիպի որոշման համար օգտագործում են բջիջներ, որոնք գտնվում են կիսման պրոցեսի մեջ՝ միտոզի մետաֆազում։

Կարիոտիպի որոշման պրոցեդուրայի համար կարող է օգտագործվել բաժանվող բջիջների ցանկացած պոպուլյացիա, մարդու կարիոտիպի որոշման համար օգտագործվում են կամ միակորիզ լեյկոցիտներ՝ վերցված արյան նմուշից, որոնց բաժանումը խթանվում է միտոգենների ավելացմամբ, կամ բջիջների կուլտուրաներ, որոնք նորմայում ինտենսիվորեն կիսվում են՝ ֆիբրոբլաստներ կամ ոսկրածուծի բջիջներ։

Ընտրված բջիջների բաժանում արհեստականորեն կանգնեցնում են մետաֆազի փուլում՝ ավելացնելով կոլխիցին, որն քրոմոսոմները իրարից բաժանող միկրոխողովակների սինթեզը ընկճող հատուկ ալկալոիդ է։

Ստացված բջիջները ֆիքսվում են, քրոմոսոմները ներկվում են հատուկ ներկանյութով և նկարահանվում են մանրադիտակի տակ։ : Ստացված նկարներից արդեն ստեղծվում է համակարգված կարիոտիպ՝ համարակալված քրոմոսոմների զույգեր (աուտոսոմներ). համարակալումը կատարվում է նրանց չափսերի փոքրացմանը զուգընթաց՝ վերջում ավելացնելով սեռական քրոմոսոմների զույգը։

ԴՆԹ-ի պարույրի նուկլեոսոմային հատվածի հաստությունը 13 նմ է, մինչդեռ երկու պարույրների միջև երկարությունը՝ 50 նմ։ Եթե հաշվի առնենք, որ մեկ գենում կա մոտ հազար զույգ նուկլեոտիդներ, ապա այն պարունակում է ԴՆԹ-ի 5-6 նուկլեոսոմային հատված։ ԴՆԹ-ի արդեն պարուրված շղթան բջջի բաժանման պրոֆազի փուլում նորից է պարուրվում (երկրորդային պարուրում), որից ձևավորվում է քրոմատիդը։ Վերջինս ունի 25 նմ հաստություն։ Ի դեպ քրոմոսոմի կազմի մեջ մտնող քրոմատիդները կրկին պարուրվում են (խտանում)։ Մարդու մեկ սոմատիկ բջջում ԴՆԹ-ի բոլոր մոլեկուլների երկարությունը 1.5 մ-ից ավելի է։

Այսպիսով, ապապարուրված ԴՆԹ-ի մոլեկուլը չորս անգամ լրացուցիչ պարուրվում է, որի հետևանքով առաջանում է անհամեմատ կարճ, կոմպակտ քրոմոսոմը։

Առաջադրանք (25.11.2020)

1.Առանձին նախադասությունների մեջ գործածել ծրագրել և ծրագրավորել, հավաքել և հավաքագրել,ցույց տալ և ցուցադրել բայերը։

Եղբայրս ծրագրավորեց համակարգիչս։
Ես ամեն երեկո ծրագրում եմ հաջորդ օրս։

Ես ու մայրս հավաքեցինք տունը մինչև հյուրերի գալը։
Տասնյոթից վաթսուն տարեկան տղամարդկանց հավաքագրեցին պատերազմի համար։

Ես ցույց տվեցի հայրիկիս իմ նոր գնումները։
Տոնավաճառին Անին ցուցադրեց իր կատարած աշխատանքները։

2.Հետևել բառերի ճիշտ գրությանը։
Լուսնկա,համընթաց,անակնկալ,,մերթընդմերթ,հյուրընկալել,անըմբռնելի,կորնթարդ,գերեվարել,հոգեվարք,ոսկեվազ,գոտևորել,սեթևեթել,ակնբախ

Օտարաբանությունները եվ բարբառայնությունները Ս.Զորյանի պատմվածքում

Օտարաբանություն

դաչա, ժուրավլ, չորտ վազմի, ստուդենտ, կատոլ, ակոպ, պապիրոս, վաշե բլագորոդիյե, նիկակ նիլզյա, դուրբին, մալադեց, գազեթ

Բարբառայնություն

մին, վրա, տալ, ըլում, դուրան, դորբին, հո, արանք, առաջին, խռովել, հանաք, բակլաշկա, ըլնում, ձին, հայ անել, բոչկա, հանաքչի, ըլեր, շանսատակ, թարկը տվեք, փափախ, օյին, սարսաղություն, ժաժ գալ, շուռ տալ, չլի, չեմ ու չում անել ,ճար չկա, շվաք, տերդ խնդա, ծիկրակել, արշին, կոխել, միտը ընկնել, աղլուխ, թափ տալ, հիմի, թոկ, հատնել, շաշ, պըտի, հրե, դրուստ,

Առաջադրանք (02.12.2020)

Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ

այգաբաց֊արշալույս
անդրավարտիք֊տաբատ
ամանոր֊նավասարդ
արփի֊արեգակ
փափագ֊բաղձանք
արգասիք ֊արդյունք
թախիծ, նոխազ

2․Առանձնացրե’ք հականիշային 6 զույգ.

տերևազուրկ֊սաղարթախիտ
սինլքոր֊վեհանձն
երանգավառ֊դժգույն
համր֊խոսուն
չոր֊տամուկ
խորդուբորդ֊ողորկ, 
վճիտ,տգեղ

3․Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում`ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամռանը  նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   փռվող պարտեզում,      որտեղով     անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարով   և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   էին դառնում   գյուղի  տներն ու այգիները,  երդիկներից   ելնող   ծխի սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող  հոգին   չէր  երկնչում  ոչ մի   խոչընդոտից ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    սյան  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)