Հատուկ մանկավարժություն

Օլիգոֆրենիա

Օլիգոֆրենոմանկավարժություն արատաբանության բնագավառ է, որն ուսումնասիրում է մտավոր թերզարգացած երեխաների դաստիարակության և ուսուցման խնդիրները, զարգացման թերությունների շտկման ուղիները, ինչպես նաև նրանց սոցիալական ռեաբիլիտացիայի հարցերը։Դեպքերի մեծամասնությամբ մտավոր հետամնացության պատճառը հայտնի չէ։ Դեպքերի մոտ 5% ժառանգական հիմք ունի։ Գենետիկական արատները, որոնք առաջացնում են մտավոր հետամնացություն, բայց չեն ժառանգվում կարող են ի հայտ գալ դժբախտ պատահարների կամ գենետիկական զարգացման մուտացիաների արդյունքում։

Առավել մեծ տարածում ունեն հետևյալ պատճառները․

  • Գենետիկական
  • Պտղի ներարգանդային վնասումը ֆիզիկական, քիմիական կամ համաճարակային նեյրոտոքսիկ գործոններով
  • Խանգարումներ ծննդաբերության ժամանակ (թթվածնային քաղց, նորածինների ծննդաբերական վնասվածքներ)
  • Գլխուղեղի վնասվածքներ, վարակներ, որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը
  • Անբարենպաստ ընտանիքների երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին մանկավարժական բարձիթողությունը, որի պատճառով երեխան չի յուրացնում տարիքին բնորոշ հմտություններն ու կարողությունները
  • Անհայտ ծագման մտավոր հետամնացություն

Ըստ ՀՄԴ-10-ի տարբերում են մտավոր հետամնացության հետևյալ ձևերը.
1. Խորը մտավորհետամնացությամբ (ապուշությամբ) հիվանդներն ի վիճակի չեն հասկանալ հանձնարարություններն ու պահանջները, հիմնականում անշարժ են կամ խիստ սահմնափակ շարժունակ , զգայաշարժական ոլորտի գործունեության նվազագույն ունակությամբ, Դեռահասության շրջանում հնարավոր է որոշ շարժողական ակտիվություն, կարող է ինքնախնամքի որոշ, քիչ տարրեր յուրացնել։ Նրանք մշտական օգնության, խնամքի և հսկողության կարիք ունեն։Բնորոշ են միօրինակ շարժումները, հակված են ճանկռելու դեմքը, կծոտելու մատները, բղավելու։

2. Միջին աստիճանի մտավոր հետամնացությամբ (իմբեցիլությամբ)  անձինք վաղ տարիքում կարող են խոսել և սովորել շփվել, ունեն ոչ վատ շարժողական զարգացում, սակայն վատ կողմնորոշվում։ Բառապաշարում կարող են ունենալ 200-300 բառ։ Կարելի է սովորեցնել ինքնախնամքի հմտություններ։ Ավելի բարձր տարիքում հազվադեպ է զարգանում երկրորդ դասարանցու մակարդակից ավելի:Նրանց որոշ մասն էլ զրկված են խոսելու հնարավորությունից, չնայած հասկանում են պարզ հանձնարարությունները և կարող են սովորել ձեռքերի նշաններով ինչ-որ չափով լրացնել խոսքի բացակայությունը։ 

3. Թեթև աստիճանի մտավոր հետամնացությամբ (դեբիլությամբ) տառապողները մինչև 5 տարեկանը կարող են տիրապետել որոշակի սոցիալական հմտությունների և ունակ են շփման, առկա է զգայաշարժական ոլորտների նվազագույն հետամնացություն։ Ուշ դեռահասային տարիքում ի վիճակի են հասնել որոշակի կրթական հաջողությունների՝ մինչև միջին դպրոցի մակարդակը, նաև ցուցաբերել համապատասխան սոցիալական վարքագիծ։ Չափահաս տարիքում ի վիճակի են սպասարկել իրենց, կատարում են սովորական տնային գործերը։

Լոգոպեդիա

Լոգոպեդիան  գիտություն  է  խոսքային  խանգարումների  ախտորոշման,  ուսումնասիրման,  շտկման և  կանխարգելման  մասին:    Լոգոպեդիան  որպես  մանկավարժական  գիտություն , ուղիղ  կապված  է  մի  շարք  այլ  գիտությունների  հետ`  սուրդոմանկավարժություն,  տիֆլոմանկավարժություն,  օլիգոֆրենոմանկավարժություն:

Լոգոպեդիայի   Հետազոտման  օբյեկտը`  մարդն  է,  որն  ունի  այս  կամ  այն  խոսքային  խանգարումը:  Լոգոպեդիայի  նպատակն  է  խոսքային  խանգարումների  կանխարգելումը  և  խոսքային  խանգարումներով  անձանց  համար  կրթության  և  դաստիարակության  տեսական  հիմնավորված  համակարգի  մշակումը: 

Էրգոթերապիա

«Էրգոթերապիա» կամ «օկուպացիոն թերապիա» մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել, և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա գործողություններում: 

Էրգոթերապիան  կամ Օկուպացիոն թերապիան օգնում է անձին լինել առավել ինքնուրույն և անկախ կյանքի տարբեր ոլորտներում:

Էրգոթերապիստն աշխատում է հիմնականում վերին վերջույթների ֆունկցիայի լավացման համար, սովորեցնում է կատարել սեփական խնամքի և առօրյա ակտիվությունները։

Սուրդոմանկավարժություն

Սուրդոմանկավարժությունը հատուկ մանկավարժության բնագավառներից մեկն է և խիստ կապված է մյուս բնագավառների հետ: Այն գիտություն է լսողության խանգարումով երեխաների, մարդկանց  կրթության ու դաստիարակության մասին:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Ըստ Լ. Վ. Նեյմանի կողմից մշակված ժամանակակից դասակարգման ` լսողության խանգարումով երեխաները բաժանվում են 3 խմբի.

  1. Խուլեր
  2. Ուշ խլացածներ
  3. Թույլ լսողներ

Եթե դասարանում առկա են լսողության խանգարում ունեցող երեխաներ, ապա.

  • Նախապատրաստել դասարանի աշակերտներին , փոքրիկ զրույց տանել, թե ինչ է իրենից ներկայացնում լսողության խնդիրը, ինչ նպատակով են կրում լսողական ապարատները:
  • Դասարանում երեխային նստեցնել դեպի աջ` առաջին նստարանին, մեջքով պատուհանի մոտ, քանի որ նման դիրքից երևում է համադասարանցիներից շաերի դեմքերը, ինչպես նաև ուսուցչի և գրատախտակի մոտից պատասխանող աշակերտի դեմքը:
  • Նոր նյութ բացատրելիս հնարավորինս շատ օգտագործել գրատախտակ և դիդակտիկ պարագաներ:
  • Խոսելիս դեմքով նայել դեպի դասարանը:
  • Ուշադրություն դարձնել լսողական ապարատին. կրում է արդյոք դասապրոցեսին թե ոչ և միացած է արդյոք ապարատը:
  • Աղմուկի ժամանակ իջեցնել ձայնակարգավորիչը կամ անջատել:

Լսողական սարքերը զերծ պահել`

  • Խոնավությունից
  • Բարձր ջերմաստիճանից
  • Հարվածներից:

Խուլեր են համարվում այն մարդիկ, որոնք չեն կարող ինքնուրույն տիրապետել բանավոր խոսքին: Մեծամասնության մոտ պահպանվում են տարբեր աստիճանի լսողության մնացորդ և ընդունակ են լսելու բնության ուժգին ձայները:

Ուշ խլացածներ են համարվում այն մարդիկ, ովքեր կորցրել են լսողությունը խոսքի ձևավորումից հետո տարբեր տարիքներում, որոնց մոտ այս կամ այն չափով պահպանված է խոսքը:Նրանց հաճախ անվանում են խոսող խուլեր:

Թույլ լսող են համարվում այն մարդիկ, որոնք առանց հատուկ ուսուցման այս կամ այն չափով կարող են տիրապետել բանավոր խոսքին: Թույլ լսող երեխաները բաժանվում են 4 աստիճանի.

Iº – որոնք ունեն 30-50 դեցիբել կորուստ

IIº -որոնք ունեն 50-60  դեցիբել կորուստ

IIIº- որոնք ունեն 60-80 դեցիբել կորուստ

IVº- որոնք ունեն մինչև 90 դեցիբել կորուստ

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

  • Հիգիենայի կանոնների պահպանումը:
  • Արդյունավետ ռեժիմի ապահովումը:
  • Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
  • Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Աուտիզմ

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը: 

Խոսքի խանգարումներն առաջին հերթին արտահայտվում են շփման նախաձեռնության կորստով: Նա պասիվ է,պատասխանում է հակիրճ և կոնկրետ արտահայտություններով, անտարբեր,պարզ: Նման շփումը կոչվում է «ֆորմալ»։ Արտաքինից ընկալվում են որպես քչախոս, «ուրբաբաթախոս», որպես մենակության ձգտող, մեկուսացած: Երբեմն դիտվում է շատախոսություն, սակայն նրանց զրույցն ավելի նման է մենախոսության, խոսքն ուղղված անորոշ ուղղությամբ, բացարձակապես հետաքրքրված չեն իրենց խոսքի ընկալման, հասկանալու մեջ և պատասխաններ ամենևին չեն ակնկալում: Նման շփումը կոչվում է «դիմազուրկ աուտիզմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *