Արտադրական նախագիծ

Մածունի արտադրություն,ընտանեկան նախագիծ

Տարիներ շարունակ մայրս մածունը պատրաստում է տան պայմաններում,գրեթե չէնք գնում խանութից։Երբ դեռ գյուղում էինք ապրում,այնտեղ մեր իսկ կովերի կաթից պատրասված մածունն էինք օգտագործում,իսկ արդեն այստեղ`Երևանում,գնում ենք կաթը,և մայրս պատրաստում է։

Շատ անգամներ եմ ներկա եղել պատրաստմանը,բայց երբեք չեմ մտածել, որ մի օր կպատրաստեմ ինքս։
Իհարկե շատ հատվածներ արեցի մայրիկիս օգնությամբ,բայց դե նախագիծը ամեն դեպքում ընտանեկան էր և խնդիր չէր լինի հաստատ նրա օգնությունը։

Պատրաստման եղանակը`Կաթը եռացնել, լցնել տարրայի մեջ, թողնել, որ գոլանա: Գոլանալու չափը որոշում ենք ճկույթի միջոցով, ինչպես տատիկները. եթե ճկույթի ծայրը կաթի մեջ մտցնելուց չի այրվում, ապա կաթը պատրաստ է, և կարելի է ավելացնել մածունը, որը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանի: Լավ խառնում ենք զանգվածը, ամուր փակում կափարիչով և ամուր փաթաթում տաք կտորով: Պահում ենք տաք տեղում և ձեռք չենք տալիս: 12 ժամից մածունը պատրաստ կլինի: Դնում ենք սառնարան և սպասում, մինչև կսառչի:

Տեսանյութ պատրաստման գործընթացից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *